BBC-ի տեղեկացմամբ Facebook սոցիալական ցանցը կպայքարի «խմած» լուսանկարների դեմ: 
Այժմ ընկերությունում աշխատում են մի ծրագրի վրա, որը օգտատերերին կարգելի հրապարակել սեփական լուսանկարները՝ գինովցած վիճակում:

BBC-ի փոխանցամամբ՝ հատուկ դիմաճանաչման և արհեստական ինտելեկտի մեխանիզմների միջոցով Facebook-ը կկարողանա տարբերել այն սելֆիները, որոնք կարվեն ոչ սթափ վիճակում:

Նոր ծրագիրն օգտատիրոջը հարց է տալու. «Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ այս լուսանկարը տեսնի ձեր ղեկավարը կամ ձեր մայրը»: