Հայաստանը վերադարձրել է իր քաղաքացիներին` հինգ հոգանոց ընտանիքի անդամներին, ովքեր արդեն չորս տարի է` Ադրբեջանում են: Այս մասին թվիթերյան գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայաստանի քաղաքացի մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները (ծնողներ և երեք երեխա), 2010 թվականի հունվարի 10-ին սահմանը հատել են Նախիջևանի մասում: