«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա, սակայն, անուններ չհրապարակեց:

Մեր հարցին՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ ծառայողական վարույթ սպասվո՞ւմ է արդյոք, Ա. Ահարոնյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն այս կապակցությամբ մեզ ասաց, որ Լ. Երանոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական զործ չի քննվում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: