Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ դեկտեմբերի 12-ին, համաձայնագրեր է ստորագրել, համաձայն որոնց Արմեն Գևորգյանը ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից:
Երկրորդ հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի կանոնակարգի 7-րդ կետը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ»: