Ռուսական առաջին ալիքով ընթացող «Ձայն»-ը նախագիծը շարունակում է զարմացնել հանդիսատեսին մասնակիցների յուրօրինակ կատարումներով: Այս եթերաշրջանում մեր հայրենակիցները հատկապես ունեցան անկրկնելի, գունագեղ և տպավորիչ ելույթներ: Ագուտինի թմում հանդես եկող հայազգի տաղանդավոր երգիչ Արթուր Բեստը այս փուլում ցավոք դուրս մնաց պայքարից:
Արթուրի կատարումը գեղեցիկ էր և հուզիչ, սակայն քվեարկության արդյունքներով նա դուրս մնաց պայքարից ընդհամենը մի քանի ձայնի տարբերությամբ: