Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի բլից մրցաշարի երրորդ տուրում սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Պարտիան ավարտվեց 62-րդ քայլում:
Նշենք, որ Արոնյանը առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ երկրորդում սպիտակներով պարտության է մատնել կուբացի Պերես Դոմինգես Լեյնիերին:
Արոնյանը 3-րդ տուրից ունի 2.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը