Դեկտեմբերի 6-ին, ժամը 7.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1978 թ. ծնված Խաչիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 5.30-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի բակից փախցրել են իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, Արարատի մարզի Խաչփառ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Մ.-ին: Պարզվել է, որ գողությունը կատարել է Նարեկ Մ.-ն, որը դեկտեմբերի 9-ին ավտոմեքենան ապամոնտաժելու նպատակով հափշտակել և տեղափոխել է Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչ Գուրգեն Մ.-ի տանը կից ավտոտնակ: Գողոնը հայտնաբերված է: Նարեկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: