Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ 1996 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը ճանաչվել է մարզաձևի Բուլղարիայի տարվա լավագույն մարզիչ:

40-ամյա մասնագետը գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականը, նա այդ տիտղոսին է արժանանում 2-րդ տարին անընդմեջ: