«Միսս աշխարհ-2014» մրցույթին հաղթել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Ռոլեն Ստրոսսը: Ինչպես հայտնում է lifenews.ru-ն՝ Ռոլենը պատրաստվում է բժիշկ դառնալ: Ազատ ժամանակ նա սիրում է կարդալ «ոգեշնչող» գրականություն, խաղալ սպորտային գոլֆ և հեծանիվ քշել:

Մրցույթի 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Հունգարիայի ներկայացուցիչ Էդինա Կուլշարը: Նրան հաջորդել է ԱՄՆ-ից մասնակցող Էլիզաբեթ Սաֆրիտը: