Նոր ստացված տեղեկությունների համաձայն սրճարանից հաջողվել է դուրս փախչել 3 պատանդի: Երկու տղամարդ փախչել են ապակյա դռներից, իսկ մյուսը՝ գաղտադռնից:
***
Ավստրալական Սիդնեյ քաղաքի սրճարաններից մեկում զինված մարդը պատանդ է վերցրել հաճախորդներին և աշխատակիցներին: Lindt ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ պահին սրճարանում գտնվել են 10 աշխատակից և 30 հաճախորդ: Ավստրալական հեռուստատեսությամբ ցուցադրվող կադրերում երևում են առնվազ 3 պատանդ, որոնք վեր բարձրացրած ձեռքերով կանգնած են պատուհանի առջև:
Կադրերում երևում է նաև սև դրոշ, արաբերեն մակագրությամբ: Նշված դրոշը նմանություններ ունի «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշին: Ինչպես նաև հայտնում են հնչած կրակոցների մասին, սակայն այս տեղեկությունները դեռևս հաստատված չեն: