«Քանի որ երկրում «բեսպրեդել» է, երբ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ «հայրենասեր» մեկը կարող է բռնություն գործադրել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա, ապա ԲՀԿ-ն պահանջում է մինչև արտահերթի օրակարգին անցնելը ընդհատել այն, հրավիրել նիստ, որում հարկ է քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Այլապես ԲՀԿ-ն կբոյկոտի այս արտահերթ նստաշրջանը»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ազատամարտիկներին պետք է փայփայել, ոչ թե ծեծել: 

Ընդմիջման ավարտից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խորհրդակցության արդյունքում իրենք եկել են եզրահանգման, որ նման դատապարտող տեքստի անհրաժեշտություն կա: