ՌԴ կառավարության պաշտոնական կայք տեղեկացմամբ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղազախստան այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) թեման։ 

Նազարբաևը նշեց, որ դեկտեմբերի 23-ին կկայանա հանդիպում Մոսկվայում, իրենք կվավերացնեն Հայաստանի անդամակցությունը, միգուցե, Ղրղզստանը նույնպես պատրաստ կլինի:

Օրերս մամուլում հայտնվել էին հրապարակումներ, որ Ղազախստանը չի պատրաստվում վավերացնել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը: ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր այդ փաստը:

Ռուսաստանի Դաշնության պետդուման Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը վավերացրել է դեկտեմբերի 10-ին։