2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել՝ գազի խողովակից վզակալի միջոցով կախվելով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` պարզելու նրա ինքնասպանության պատճառները։