Թուրքիայի արդարադատության նախարարության ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ որոտացած պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն երկու մարդ:
 
«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության վկայությամբ, «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի ուղղությամբ արձակվել էր հրթիռ, որը խոցել է կուսակցության գրասենյակի յոթերորդ հարկը:
 
Թուրքիայի արդարադատության նախարարության մոտ պայթյունն իրականացվել է ռումբը նետելու միջոցով:
 
Պայթյունների փաստով ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդ, սակայն որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար: