««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոցից տասնյակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակատարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանադանոցում։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում որևէ մեկը ծանոթ-բարեկամի միջոցով չի մնացել: «Իսկ դուրս գրման պրոցեսը նորմալ աշխատանքային ընթացք է»,- թերթի փոխանցմամբ ասել է Ղլեչյանը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: