Հրապարակ» թերթը գրում է. «Բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն հաղորդեց. օրեր առաջ, երբ դոլարը դեռևս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի և արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:
Եվ չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց Կենտրոնական բանկն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա և ստացել իր ուզած քանակի դոլարը: Մենք հետաքրքրվեցինք, թե ում մասին է խոսքը: «Այն անձի, ով պատասխանատու է երկրի տնտեսության համար և, թվում է՝ այս օրերին միայն պետական գանձարանի մասին պետք է մտածեր»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: