«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը «մարտական» է տրամադրված և չի պատրաստվում դատարանից հետ վերցնել իր հակընդդեմ հայցը ՀՀ ճանապարհային ոստիկանության դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել էր դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանից 25 հազար դրամ գումար բռնագանձելու պայմանով: Սակայն դատավոր Նախշուն Տավարացյանն էլ իր հերթին էր հակընդդեմ հայց ներկայացրել ճանապարհային ոստիկանության դեմ՝ տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պայմանով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավորն ասաց, որ իրեն 5.000 դրամ տուգանել են՝ արգելված վայրում մեքենան կայանելու համար: Ինչպես պարզեցինք դատավորից՝ անգամ : Դատավորի խոսքով՝ ճանապարհային ոստիկանությանն առաջարկել է հայցից հրաժարվել, սակայն. «Առայժմ ձայն չկա, սպասում եմ դատական նիստի օրվան»: