«Մաքսային կարգավորումների մասին» ՀՀ օրենքը  ընդունվեց 70 կողմ, 5 դեմ , 0 ձեռնպահ ձայնով:

Մինչ այդ , ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց. «Այսօր Ազգային ժողովը ևս մեկ անգամ փորձ է կատարելու մեր անկախությունը վաճառքի դնել այսպիսի մի պայմանագրով, որին ես եկել եմ դեմ քվեարկելու համար: ՌԴ տնտեսությունն արդեն իսկ գահավիժում է, և այդ տնտեսության հետ ՀՀ տնտեսությունը չպետք է դաշնակցի կամ համագործակցի»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ «ժառանգությունը» 3 խմբակցությունների հետ մեկտեղ բոյկոտում է ԱԺ նիստը, և, հետևաբար, սա նկատի ունենալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարցրեց. « Էս «Ժառանգությունը» բոյկոտը դադարեցրե՞լ է»՝ նայելով դահլիճում նստած Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ:
 Խաչատուր Քոքոբելյանը, ով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահն է նշեց, որ զերծ է մնալու խիստ գնահատականներից, բայց առաջարկեց քվեարկությունը հետաձգել, մինչև Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը կվավերացվի  Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարանների կողմից: