Life News-ի փոխանցմամբ Մոսկվայում մի մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել Վիլնյուսի փողոցում գտնվող «Восточная сказка» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Աղբյուրը հաղորդել է, որ միջադեպը տեղ է ունեցել երկու խմբերի միջև հարաբերություններ պարզելու հետևանքով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցներն ադրբեջանցիներ են եղել:

Այժմ Ոստիկանությունը հետախուզում է 3 մարդու, որոնք կապ ունեն տեղի ունեցածի հետ:

Իրավապահների տվյալներով՝ նրանք բոլորն էլ զինված են եղել: Վիրավորներ Բաբաևնն ու Աբդուլլաևը բուժում են ստանում տարբեր հիվանդանոցներում, իսկ սպանվածն Այդըն Փաշալիևն է: