Ընթացիկ շաբաթը բավականին վատ սկսվեց հայկական դրամի համար: Դրամը արժեզրկվեց բոլոր արժույթների նկատմամբ: Առևտրային բանկերը 1 դոլարը երեկ երեկոյան վաճառում էին միջինը 501-502 դրամով, որոշ բանկեր՝ 505-510 դրամով: ՀՀ Կենտրոնական բանկն էլ միանգամից 24 դրամով թանկացրեց իր կողմից վաճառվող դոլարի գինը. ԿԲ-ն երեկ վաճառել է 4 միլիոն դոլար՝ 494.46 դրամ միջին կշռված փոխարժեքով (ուրբաթ օրը ԿԲ-ն վաճառել էր 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով), իսկ այս պահի դրությամբ 1 դոլարն արժե 550 դրամ: Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով:
Այս պահի դրությամբ 1 դոլարը վաճառվում է 550 դրամով


