«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ելքի համար Գյումրիի Շիրակ օդանավականի ուղևորներին ազատել 10.000 դրամ պետական տուրքի վճարումից, նպատակ ունի խրախուսել բյուջետային ավիաընկերությունների մուտքը Գյումրի: Ներկայումս մի քանիսի հետ նման բանակցություններ վարվում են: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի՝ նշված օրենքի ընդունումը պայմանավորած է մի շարք, մասնավորապես, ներգնա զբոսաշրջության զարգացման, , ինչպես նաև ՀՀ ավիափոխադրումների շուկայում ուղևորների ավելացման միտումներին նպաստելու հանգամանքներով:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում այս 11 ամիսների ընթացքում գրանցվել է 19.000 ուղևորի հոսք, նախորդ տարի՝ 36.000:
Օրենքի նախագծի ազդեցությունը գնահատվում է 119 միլիոն դրամ, այսինքն՝ այդքան գումար պետական բյուջե չի մտնի:
«Բյուջետայինների հետ վարվում են բանակցություններ, հիմա շուտ է խոսել թվերի մասին»,-ավելացրեց փոխնախարարը:
Փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը համաձայնեց, որ 10.000 դրամի հետ կապված որոշակի հոսքային տեղափոխություն կլինի և տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է «մի զանգված վերցնել», որը նախկինում չէր սպասարկվում:


