«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյանը կրեատիվ մոտեցում է ցուցաբերում տնտեսական խնդիրների լուծմանը: Օրեր առաջ նա Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանս» ռեստորանում խաշի է հրավիրել ՀՀ գործարար խավին` միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ: Գործարարներն այնքան շատ են եղել, կամ խաշն այնքան քիչ, որ ոմանց չի հասել:

Խաշի սեղանի շուրջ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, վարչապետը խնդրել-ապսպրել է նրանց` ըմբռնումով մոտենալ ստեղծված վիճակին, համբերել, հավաստիացրել է, որ դոլարը չի թանկանա ավելին, քան 450 դրամը, հորդորել է հարկերը «մաքուր» վճարել:

Հիմա դոլարի աստղաբաշխական վերելքին ականատես գործարարները հիասթափված են կառավարության գործունեությունից, վարչապետից, որի ասածներն իրականություն չեն դառնում, և արդյունքում իրենք «սկում» են. «Որոշել ենք գնանք նախագահի մոտ, ներկայացնենք մեր վիճակը, խնդիրները, որովհետև կառավարությունը ոչ մի բան չի անում, որ մենք մեր բիզնեսը կարենանք պահենք էս պայմաններում»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: