«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն այլևս կասկած չի հարուցում, և առաջիկայում Հայաստանը կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ: Վերջին շրջանում ՀՀ ՏԿՆ միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը բոլոր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո որոշ չափով կթեթևանան նաև հայ միգրանտների պարտականությունները՝ բնակության գրանցման, աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված վճարումներից կազատվեն:
Սա մեծ հույսեր արթնացրեց մեր երկրի սոցիալապես անապահով հատվածի շրջանում: Սակայն մոտ օրերս ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: