Երեկ` Նովրուզի տոնակատարությունների ժամանակ, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ:
«Մեր երկրի համար ամենացավոտ խնդիրը` հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը, ցավոք, չի լուծվում: Դրա հիմնական պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է և որոշ առումներով նաև միջնորդների (ամենայն հավանականությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբ) անտարբեր վերաբերմունքը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Գրում է APA.AZ-ը:
Նա նաև նշել է, որ իրենք չեն կարող համաձայնել ստատուս քվո վիճակի հետ, և հենց այդ պատճառով էլ նրանք շարունակելու են հզորանալ ու Հայաստանը հեռու պահել տարածաջրջանային ծրագրերից: Իսկ հակամարտության հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի չափանիշների շրջանակում: