Ինչպես արդեն նշել էինք, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին», «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկին, Գյումրու ավագանու որոշմամբ միացել է նաև քաղաքապետարանը: Այս օրերին համայնքային բյուջեից տրամադրված գումարով ձեռք բերված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և կամավորները բաժանում են տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում պատսպարված, սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ՝ վառելափայտի, հագուստի ու սննդամթերքի բաժանման առօրիայից: