«Հենց հիմա ես կարող եմ կյանքս տալ, եթե իմանամ, որ Տաթևիկը պետք է առողջ վազվզի»,- հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանն իր կարծիքը հնչեցնելով դատարանում ներկայացված քաղհայցի վերաբերյալ։

«Ի՞նչ թվերի մասին է խոսքը, թե՞ կասկածում եք, որ հենց հիմա ես կարող եմ կյանքս տալ, եթե իմանամ, որ Տաթևիկը պետք է առողջ վազվզի: Ի՞նչ գումարների մասին է խոսքը»,- ասաց Վ. Պետրոսյանը: Նա նշեց, որ փետրվարից սկսած իր ընտանիքն անընդհատ փորձել է զբաղվել Տաթևիկ Հակոբյանի առողջությամբ:

Դիմելով տուժողների իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին՝ նա ասաց. «Դուք մայր եք, հարգելի Նաիրա, հավատացեք ինձ, երկու երեխա է կորել, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն»:

«Իմ խիղճը մի բան է ուզում, միայն մի բան՝ Տաթևիկի շուտափույթ առողջացում»,-ասաց Վարդան Պետրոսյանը:

Վարդան Պետրոսյանը, խորհրդակցելով փաստաբանների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե պատրաստ է փոխհատուցել տուժողի ապաքինման համար պահանջվող գումարը, բայց չի պատրաստվում վճարել փաստաբանի համար պահանջվող գումարները: