Ռալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի 23-ամյա երկրպագուն՝ Ջորդան Ջեյմս Փարքը, 150 հազար դոլար է ծախսել նրան նմանվելու համար, հայտնում է spletnik-ը:
Սակայն բրիտանացի դիմահարդարը ոչ միայն պարզապես կրկնօրինակում է Քիմի ոճն ու դիմահարդարումը, այլև մեծ գումարներ է ծախսում կոսմետիկայի վրա, որոնք իրեն թույլ են տալիս ունենալ Քիմի նման արտաքին:
Տղան գումարը ծախսել է ոչ միայն վիրահատական միջամտություն անելու, այլև դիզայներական իրեր գնելու համար:
Փարքը արել է բոտոքսի մի քանի ներարկում, հոնքերի տատուաժ, լազերային էպիլյացիա, փոխել է շուրթերի ու այտերի ձևը: