Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1994 թ. ծնված Հմայակ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:
Հմայակ Մ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն