Կառավարության մոտ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են՝ հայտնելու իրենց բողոքը դրամի արժեզրկման 7 թանկացումների դեմ: Նրանք այսօր վեց կետից բաղկացած պահանջ են ներկայացնելու կառավարությանը, որոնց կատարման վերջնաժամկետ են սահմանելու դեկտեմբերի 23-ը։
Լրագրողների hետ զրույցում նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանն ասաց, որ մինչև դեկտեմբերի 23-ը, եթե չկատարվեն մեր պահանջները, բոյկոտելու ենք օլիգարխների սուպերմարկետները, գնումներ չենք անելու:
Նախաձեռնության անդամների խոսքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստուգայցերը սուպերմարկետներ իրենց չեն համոզել, քանի որ դրանից հետո ոչինչ չի փոխվել, ու չնայած վարչապետը հայտարարեց, որ թանկացումներն անհիմն են, ու մեղավորները կպատժվեն, գները չեն նվազել։
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում:


