Մահմեդական երկրների հեռուստադիտողների համար փոփոխություն է կատարվել և «Միսս աշխարհ» մրցույթում այլևս չի անցկացվի լողազգեստների փուլը։
«Միսս աշխարհ» մրցույթի կազմակերպիչ Ջուլիա Մորլին հայտարարել է.
«Ինձ հետաքրքիր չէ մասնակիցների մարմինը: Ինձ համար կարևոր է մասնակցի ներքին աշխարհը. այն, ինչ նա խոսում է։ Մրցույթի հաղթողը պետք է լինի հասարակական ակտիվ գործիչ, լինի ճաշակով ու տաղանդավոր մարդ, իսկ նրա ֆիզիկական տվյալները երկրորդական են»,- New York Daily News-ը մեջբերել է նրա խոսքերը։
Հիշեցնենք, որ այս տարի «Միսս աշխարհ-2014» հաղթել է ՀԱՀ ներկայացնող Ռոլին Սթրոսը։