«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Առեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը:

Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին: Հիմնականում ղազախական կաՌւիտալով «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղագախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխ. տնօրենի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: