Ուժեղ մառախուղի պատճառով այսօր Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Դոնի-Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը դեռ օդում է: Լուրը աստատելու համար YerevanNews. am-ը կապ հաստատեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ արդեն հետ է գնացել նաև Մին-Վոդիի ինքնաթիռը: « ժամեր շարունակ ինքնաթիռներն օդում մնալուց հետո՝ հետ են վերադարձել իրենց օդանավակայաններ: Առավոտյան ժամը 9:06-ին Մին-Վոդիի ինքնաթիռն արդեն մեր տարածքում էր: Վառելիքը չբավարարելու պատճառով հետ է գնացել, արդեն օրը բացվում է, այնպես որ թռիչքները կիրականանան»-ասաց նա:


