Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կանխատեսելով, որ առաջիկա հունվարին ևս դրամի արժևորում կլինի, նշելով, որ մեկ դոլարի արժեքը կլինի 450-455 դրամ:
Ստեղծված իրավիճակը տնտեսագետը պայմանավորեց երկու հանգամանքով:
«Իրականությունը նա է, որ մենք ունեցանք մոտ 35-40 տոկոսի դրամի արժեզրկում, այնուհետև 20-25 տոկոսի արժևորում: Ես այստեղ կարևորում եմ երկու գործոն, առաջին հերթին Ռուսաստանն է և նրա նկատմամբ կիրառված սանկցիաները, նավթի գները, իսկ երկրորդը պայմանավորված է հայկական իրականության որոշ գործոններով»,- ասաց նա: