Ինչպես անձնական կյանքում, այնպես էլ բիզնեսում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ կազմված մեթոդաբանություն, որով պետք է առաջնորդվել: Հաջողությունը պահանջում է կարգապահություն և մշակված կանոններ, որոնք կօգնեն ձեզ կենտրոնացնել ուժերը աճի և միջակություններից դեպի բարձրունքները ձգտելու վրա:
Հայաստանում առաջատար արտաքին գովազդով զբաղվող «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է առաջընթաց ապահովելու մի քանի սկզբունք, որոնցով առաջնորդվում են հաջողակները:
- Հետևեք ձեր առողջությանը. Յուրաքանչյուրը ունի սեփական մարմնի կատարյալ ձևի մասին պատկերացում: Հաջողակ լինելու համար պարտադիր չէ ունենալ ատլետիկ կառուցվածք, բայց ֆիզիկական առողջությունը այս գործում մեծ դեր է խաղում: Ինքներդ ձեզ համար սահմանեք նշաձող և աշխատեք այս ուղղությամբ:
- Լուծեք հոգևորի խնդիրը. Շատ հաջողակ մարդիկ հեռու են կրոնապաշտությունից, սակայն նրանք հասկանում են ինչ դեր ունի հոգևորը իրենց և մարդկանց կյանքում: Գտեք տիեզերքի հետ միաձուլվելու և հոգևոր զարգացման ձեր ուրույն եղանակը:
- Ստեղծեք էթիկայի օրենքներ. Իսկապես հաջողակ մարդիկ հետևում են սահմանված կանոններին: Այս կանոնները, իհարկե, շատերին չեն համապատասխանի, սակայն իշխանության և կայունության պահպանման համար համակարգվածությունը անհրաժեշտ է: Գծեք ձեզ համար սեփական էթիկայի գիծը և ճշգրտությամբ հետևեք դրան, որպեսզի շրջապատողները հասկանան ձեր դիրքը:
- Բաշխեք ժամանակը խելամտորեն. Ճշգրիտ որոշված գերակայությունները հաջողության առանցքային բաղադրիչներն են: Դուք չեք հասնի բարձրունքների, եթե ժամանակ ծախսեք մանրուքների վրա: Ժամանակ հատկացրեք ուսուցանող, ժամանցային և արդյունավետ զբաղմունքներին, ու այդ դեպքում հաջողության պտուղները իրենց սպասեցնել չեն տա:
Վերջիվերջո հաջողակ մարդիկ իրենք են ստեղծում իրենց կյանքը, այլ ոչ թե բավարարվում են ընդունված չափորոշիչներով: Այնպես որ, եթե ցանկանում եք դառնալ նրանցից մեկը, գտեք ուժ ու ժամանակ ցանկալի ապագան ծրագրավորելու համար և քայլ առ քայլ հետևեք դրան: