Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է 8 երեխաների սպանության մեջ կասկածվող կնոջը: Երեկ 20-ամյա երիտասարդը տուն վերադառնալով հայտնաբերել է սպանված 8 երեխայի և մորը՝ դանակի հարվածների հետքերով, բայց կենդանի: 

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ կինը գտնվում է գիտակցության մեջ և պատասխանում է հարցերին: Նա գտնվում է հիվանդանոցում, հսկողության տակ:  

Վարչապետ Թոնի Էբբոտտը և այլ քաղաքական գործիչներ անվանել են տեղի ունեցածը «սարսափելի հանցագործություն»: