Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը: