Դեկտեմբերի 20-ին Ակվա Լենդ համալիրում և այնտեղ գործող Օրանժ էլեֆանտ զարգացման կենտրոնում կազմակերպվել էր ամանորյա գեղեցիկ Դիմակահանդես: Միջոցառումը նվիրված էր Ակվա Լենդ համալիրի և Օրանժ Էլեֆանտ զարգացման կենտրոնի համագործակցության երկու ամյակին:
Դիմակահանդեսին մասնակցում էին Golden Strings կիթառահարների համույթը և մեր շատ սիրելի փոքրիկ երգիչ երգչուհիները ` Կարեն Օհանյանը, Միլլին, Էլինա Չոլախյանը, Լոենը, Յանա Հովհաննիսյանը, Լուսինե Ղազարյանը, Սոնա Գյուլխասյանը, Ռազմիկ Աչիկյանը, Կարեն Ուղուրյանը, Կարապետ Կարապետյանը, Սյուզաննա Հարությունյանը, Նադյա Սարգսյանը,Արման Սիմոնյանը: Միջոցառման առաջին հատվածում համերգային մասն էր, որի ժամանակ հանդես եկան մեր բոլորիս սիրելի հրաշք երգիչ երգչուհիները: Հետո երեխաներին ողջունեց աշխարհի ամենազվարճալի ծաղրածուն: Վերջում դիմավորեցինք Ձմեռ Պապ Ձյունանուշին և անկացվեց խաղարկություն` նախապես բաժանված դիմակների համարներով: Ի դեպ նշենք, որ սահմանված էր շատ հետաքրքիր dress code (կերպարային, պարահանդեսային հագուստ) և ծնողները ջանք չէին խնայել, որպեսզի իրենց երեխաները ներկայանային իսկապես յուրահատուկ կերպարով: Բոլորը այնքան գեղեցիկ էին , որ մի պահ ներկաներին թվում էր որ գտնվում են իրական հեքիաթում:
Միջոցառման կազմերպիչ Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ շուրջ երկու տարի Ակվա Լենդի և Օրանժ Էլեֆանտի համագործակցության արդյունքում ամեն շաբաթ կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, որտեղ ներգրավված են եղել 3 վարչական շրջանների մանկապարտեզները: Այս սովորույթն ունենալու է իր շարունակությունը` ընգրկելով մյուս վարչական շրջանները ևս: Բացի այդ շատ շուտով մեծ համերգ է կազմակերպվելու համերգասրահներից մեկում, որին մասնակցելու են այս Դիմակահանդեսի մասնակիցները:
Դա կլինի միջոցառման կազմակերպչի ամանորյա նվերը բոլոր մասնակիցներին:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					