ՀՀ ոստիկանությունը բացահայտել է թիվ 70 երթուղայինում տեղի ունեցած գողությունները:

Դեկտեմբերի 16-ին գրպանահատության կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Էջմիածին քաղաքի 2 բնակիչ: Պարզվել է, որ նրանք վերջին մեկ ամսվա ընթացքում գողություն են կատարել թիվ 70 երթուղայինից: