Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Մեծավան գյուղի Անդրանիկի և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, 25-ամյա կնոջ և նրանց 10 ամսական որդուն: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: