Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը և հավասարեցրել է դա հայրենիքի դավաճանության, փոխանցում է РИА Новости-ն։

«Թուրքիային պետք է դինամիկ երիտասարդ սերունդ՝ զարգանալու համար։ Նոր սերունդը կարևոր է տնտեսական և հոգևոր տեսանկյունից։ Մեզ մոտ տարիներ շարունակ դավաճանել են հայրենիքը՝ վերահսկելով ծնելիությունը հակաբեղմնավորիչների օգնությամբ։ Ժողովուրդը, ըստ էության, ստերիլիզացված է, և մեր սերունդը սկսել է չորանալ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ։

Նախագահը նշել է, որ ընտանիքում մեկ երեխան տարօրինակ է, 2-ը՝ մրցակցություն, 3-ը՝ հավասարակշռություն, իսկ 4-ը՝ առատություն։