ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց, թե 2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով:
Այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հարցին, թե Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի` խարդախություն կատարելու և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացնելու և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը 20 մլն դրամ տրամադրելու մեջ էլ են քաղաքացիներ վատ իրազեկվածությունն է պատճառը, այսպես արձագանքեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Պետական աշխատողները մարդիկ են, որոնք կարող են սխալվել»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացիներից պահանջում են կաշառք, նախարարը այս երևույթի պատճառը համարեց, որ «քաղաքացիներն իրենց իրավունքներին լավ իրազեկված չեն»:


