Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը 2,5 միլիոն դոլարով Չինաստանում ֆուտբոլ է քարոզելու: Գրում է BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:
Այսօր ֆուտբոլիստը ժամանելու է Պեկին: Նա հանդես է գալու որպես հատուկ պատվիրակ, որը պետք է նպաստի ֆուտբոլի խթանմանը երկրում: Նա այցելելու է տեղական մի քանի ֆուտբոլային ակումբներ: