Երգիչ Արթուր Իսպիրյանը ընդգրկվել է Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակի առաջին տասնյակում:

Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Իսպիրյանը նշելով, որ ավագանու ցուցակում ընդգրկվելն իր համար քաղաքականություն չէ:

«Ես դա քաղաքականություն չեմ համարում, ինձ համար կարևոր չէ, որ ցուցակով: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը և այնքան խնդիրներ գիտեմ իմ քաղաքի մասին, որ ուզում եմ լուծել դրանք: Ես միշտ էլ ցանկություն եմ ունեցել մասնակցել ավագանու աշխատանքներին: Ես այս քաղաքում ծնվել, մեծացել եմ և շատ եմ ցավում այս քաղաքի խնդիրների համար: Սկսած սանիտարական վիճակից, վերաջացրած այլ թերություններից:Դա քաղաքակնություն չի, դա սրտացավ քաղաքացու վերաբերմունք է»,-իր խոսքում նշեց Արթուր Իսպիրյանը:

Այն հարցին, թե ինչու հենց «Ժառանգության» ցուցակով որոշեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, երգիչը պատասխանեց.
«Դե իրենք առաջարկեցին, ես էլ համաձայնվեցի: Դե դա կապ չունի, ես ուղղակի ոզում եմ լավ գործ անել մեր քաղաքի համար»:

Մեր այն դիտարկմանը, եթե ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն նույն առաջարկը ներկայացներ, արդյո՞ք երգիչը կհամաձայնվեր, Արթուր Իսպիրյանը պատասխանեց.
«Եթե ՀՀԿ-ն այն ժամանակ առաջարկեր կորող է համաձայնվեի, չգիտեմ: Ես կարծում եմ «Ժառանգության» ավագանու այն անդամները, որոնք աշխատել են Երևանի համար, եղել են ավագանու ցուցակում, սրտացավ աշխատել են, ազնիվ, քաղաքը սիրող և գնահատող մարդիկ են: Եվ կարծում եմ, որ իմ ընտրությունը ճիշտ էր`  «ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակում լինելը»:
Վերջինս հայտնեց, որ տեղյակ չէ, թե ցուցակում որ տեղն է զբաղեցնում, քանի որ այդ հարցն իրեն չի հետաքրքրում:

«Եթե ես իմանամ, որ իմ աշխատանքով կկարողաննամ օգտակար լինել իմ քաղաքին, ապա ես կաշխատեմ: Պաշտոնն իմ համար նշանակություն չունի, ուղղակի ես ուզում եմ իմ խոսքը հասնի, քանի որ ես շատ հարցեր կարող եմ բարձրացնել: Զարմանում եմ այսօրվա ավանագու վրա, որոնք այսօր նստած ինչ-որ հարցեր են լուծում, իսկ մենք մեր աչքերով չենք տեսնում այդ փոփոխությունները: Իմ պայքարը լինելու է սանիտարական խնդիրների և կանաչների պահպանմանն ուղղված: Ես ուղղակի զարմանում եմ, որ քաղաքապետարանը ոչ մի աշխատանք չի տանում համայնքների հետ,իսկ եթե համոզի, որ տանում է, ապա մենք չենք տեսնում դա»,-այսպես իր դժգոհությունը հայտնեց երգիչը ներկայիս քաղաքապետարանի աշխատանքից:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե կարող ենք ենթադրել, որ Արթուր Իսպիրյանը դժգոհ է քաղաքապետի աշխատանքից, պատասխանեց. «Ես գոհ եմ եմ քաղաքապետի աշխատանքից: Տարիների ընթացքում այնքան խնդիրներ է կուտակվել և չի լուծվել, իսկ մեր քաղապետի աշխատանքը ես տեսնում եմ և իմ դուրը գալիս է, չնայած Կարեն Կարապետյանի մտածելակերպն ավելի գովելի եմ համարում: Բայց դե, ես այնուամենայնիվ, տեսնում եմ այնպիսի բաներ, որ ինձ թվում է քաղաքապետի կողքը կանգնած խորհրդականների մեղքով է դա լինում: Ես համաձայն եմ քաղաքապետը շատ բարեփոխումներ արել է, բայց դա շատ քիչ է: Քաղաքապետը պետք է ունենա մարդիկ, ովքեր ոտքով կշրջեն  քաղաքում  և կգրանցեն ու կներկայացնեն քաղաքապետարանին առկա խնդիրները, ոչ թե մի քանիսի որոշմամբ ծաղիկներ կտնկեն, հետո այդ ծաղիկներ կչորանան»: