«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի ղարձավ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոշարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն անկախ նրանից Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի՞ թե ոչ:
Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ Օհանյանը իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պաշտպանեն Քոչարյանին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ եթե ԲՀԿ–ն որոշի նախագահական ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով, ներառյալ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սեյրան Օհանյանի թեկնածությունը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: