««ՉԻ» տեղեկություններով ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Սարգսյանին Գալուստ Սահակյանը նշանակել է իր խորհրդական։ Իսկ ԱԺ Արարողակարգի վարչության պետ նշանակվել է Արտակ Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ զբաղեցրել է ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնը, սակայն 2013 թ–ին նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայցրել. պաշտոնապես դա ձևակերպվել էր «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»։ Ըստ «ՉԻ» աղբյուրների նա աշխատել է մասնավոր սեկտորում ու փաստորեն մեկ տարի անց վերադարձել է իր նախկին պաշտոնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կադրային փոփոխություններ ԱԺ–ում. «Չորրորդ իշխանություն»
