Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում, եւ դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է: Որքան կտեւի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղուն մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել՝ պատճառաբանելով եղանակային վատ պայմանները: Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան՝ «Պորտ Կավկազ», Ուկրաինա՝ Իլյիչեւսկ, եւ դեպի Թուրքիա, ու այստեղ բեռների հերթեր են կուտակվել: Մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում: Նման նյութեր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/283882/