Կինոռեժիսոր Թիմ Բյորթոնը և դերասանուհի Հելենա Բոնհեմ Կարտերը որոշել են բաժանվել: 56-ամյա ռեժիսորն ու 46-ամյա դերասանուհին ամուսնացած են արդեն 13 տարի և ունեն երկու երեխա՝ 11-ամյա որդի ու 7-ամյա դուստր: Նրանք հանդիպել են 2001թ.-ին նկարահանվող «Կապիկների մոլորակը» ֆիլմի ընթացքում:
Դերասանուհու ներկայացուոիչն հայտնել է, որ զույգը որոշել է ընկերաբար բաժանվել և միասին դաստիարակել երկու երեխաներին: «Կապիկների մոլորակը» ֆիլմի նկարահանումներից հետո նրանք միասին աշխատել են նաև այլ ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան», «Սուինի Թոդ», «Ալիսան հրաշքների աշխարհում»: