Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, անհայտ անձինք «ՀայՓոստի» Մալաթիայի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղում գտնվող բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկելու և պատուհանը կոտրելու միջոցով ներխուժել են ներս և գողացել տեխնիկա և գումար:
«ՀայՓոստի» մամուլի քարտուղարը հայտնել է, որ քանի որ ընթանում է քննություն, որևէ տվյալ չի կարող հայտնել: «ՀայՓոստի» նոր վերանորոգված բոլոր բաժանմունքները տեխնիկապես հագեցած են, ունեն ազդանշանային համակարգ, իսկ հները, ըստ երևույթին, ոչ: