Ճապոնական «KDDI» օպերատորը ցուցադրել է յուրատեսակ LG Fx0 սմարթֆոնը: Սարքավորումը աշխատում է Firefox OS 2.0 բազայի վրա: Այս հեռախոսն ունիկալ է նրանով, որ ունի բացարձակապես թափանցիկ պլաստմասե կորպուս, ինչի շնորհիվ էլ երևում է մեխանիզմի ամբողջ աշխատանքը: