Հնդկաստանում «մահացած» Դիպակ Սինգհը կյանք է վերադարձել դիակիզման կրակի վրա՝ վախեցնելով հարազատներին, գրում է The Daily Mail-ը: Թերթի հաղորդմամբ՝ 72-ամյա հնդիկն ուշքի է եկել դիակիզման արարողությունից կարճ ժամանակ առաջ:

Սինգհն իր տանը ուշագնաց է եղել: Տեղացի բժշկից նրա մահվան հաստատումը ստանալուց կարճ ժամանակ անց ընտանիքը դիակիզման կրակ է պատրաստել և ավանդական ժամերգություն սկսել: «Հանգուցյալի» թոռ Բանդա Նալվայի խոսքով՝ երգեցողության ձայնը գնալով բարձրացել է, և մի պահ Սինգհը սկսել է շարժվել, հետո բացել է աչքերն ու նստել:

«Հուսով եմ՝ նրանք կսպասեն, մինչև ես իրականում մահանամ, որպեսզի նորից փորձեն ինձ այրել»,- ասել է Սինգհը: